ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Գիտնականները 3D տեխնոլոգիայով վերականգնել են Նեֆերտիտիի պատկերը

Գիտնականները 3D տեխնոլոգիայով վերականգնել են Նեֆերտիտիի պատկերը
11.02.2018 | 01:12

Հին Եգիպտոսի ամենահայտնի թագուհիներից մեկի՝ Էխնատոնի կնոջ և Թութանհամոնի մայրը համարվող Նեֆերտիտիի դեմքը հաջողվել է վերարտադրել եռաչափ տեխնոլոգիաների միջոցով: Բրիսթոլի համալսարանի գիտնականներից 500 ժամ է պահանջվել Հին Եգիպտոսի գեղեցկուհու պատկերը վերականգնելու համար: Ստեղծվել է Նեֆերտիտիի կիսանդրին, որի զարդերի ստեղծման վրա աշխատել են Dior նորաձևության տան դիզայներները: Որոշ մասնագետներ կարծում են, որ ներկայացված պատկերը չի համապատասխանում 3400 տարի առաջ ապրած Նեֆերտիտիին, որ չէր կարող այսքան բաց գույնի մաշկ ունենալ ու եվրոպական արտաքինի տեր լինել:

Եռաչափ կիսանդրին ստեղծելու համար եգիպտագետ Էյդեն Դոդսոնը հատուկ թույլտվություն է ստացել Եգիպտոսի իշխանություններից Նեֆերտիտի թագուհու մումիան մոտիկից հատուկ սարքավորումներով ուսումնասիրելու համար: Նեֆերտիտին Եգիպտոսը կառավարել է մ.թ.ա. 1353-1336-ին:

Դիտվել է՝ 2318

Մեկնաբանություններ